Շանթ Հարությունյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Այսօր Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին: Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը նիստից հետո հայտարարեց, որ Վերաքննիչ դատարանի որոշման պատճենը չի ստացել, հետևաբար չի կարող ասել, թե ինչ հիմնավորումներ է այս անգամ ներկայացրել Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ:
Շանթ Հարությունյանը հացադուլ էր հայտարարել` պահանջելով վերացնել տեսակցությունների արգելքը: Նրա վիճակը կտրուկ վատացել էր, ինչի հետևանքով «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ: Նախաքննական մարմինը որոշել էր վերացնել տեսակցությունների արգելքը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին