Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները դրական ազդեցություն չեն կարող թողնել բանակցային գործընթացի վրա. Շավարշ Քոչարյան
«Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունները որևէ դրական ազդեցություն չեն կարող թողնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա»: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքերով` համանախագահների հիմնական պահանջը կայանում է նրանում, որ ժողովուրդները պետք է պատրաստվեն ոչ պատերազմի, այլ խաղաղության:
«Բնական է, որ այդպիսի գործողությունները չեն կարող դրական արդյունք ունենալ: Այսինքն` այն, ինչի համար ամբողջ օրը ողբում է Ադրբեջանը, որ իբր «ստատուս քվոն» պահպանվում է, բայց ամեն ինչ անում է «ստատուս քվոն» պահպանելու համար»,- նշեց Շավարշ Քոչարյանը: