Ամերիկացի համանախագահը առաջ քայլ է ակնկալում
Հույս ունեմ, որ Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների Փարիզում կայանալիք հանդիպումը, փետրվարին տեղի ունենալիք նախագահների մակարդակով հանդիպմանն ընդառաջ քայլ առաջ կարձանագրի: Այս մասին, Թվիթերի իր էջում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, իսկ նախարարներ հանդիպումից 4 օր առաջ, Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ է իրականացրել ղարաբաղյան դիրքերի նկատմամբ, ինչի արդյունքում երկուստեք զոհեր են գրանցվել, իսկ իրավիճակի լարվածությունը սահմանագծին, ըստ ՀՀ պաշտպանության նախարարի, հասել է գագաթնակետին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա