Շիֆ. Սա ամենալուրջ և սադրիչ գործողությունների գագաթնակետն էր շփման գծում (տեսանյութ)
«Ասբարեզ» պարբերականի խմբագիր Արա Խաչատրյանը բացառիկ հարցազրույց է ունեցել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:
Արա Խաչատրյանն անդրադարձել է շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողություններին, որի արդյունքում հայ զինծառայող Արմեն Հովհաննիսյանը զոհվել է: Նա նշել է, որ Արմեն Հովհաննիսյանը կարողացել է իր կյանքը զոհել՝ փրկելով իր ընկերների կյանքը: Երբ է այս ամենին վերջ տրվելու հարցին, Շիֆը պատասխանել է.
«Դժբախտաբար, սա ամենալուրջ, սադրիչ և մարդասպան գործողությունների գագաթնակետն էր շփման գծում, որը ոչ թե պարզ կերպով, այլ թաքնված կերպով Ալիևի վարչակազմի կողմից հավանության և աջակցության է արժանանում: Սա է խնդիրը: Վերջերս տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որտեղ քննարկվեց ԼՂ հիմնախնդիրը: Ադրբեջանի ԱԳ նախարարն իր աջակցությունը հայտնեց խաղաղ կարգավորման հարցում: Սակայն դա այդպես չէ, քանի որ նրանք զանցանք են թույլ տվել՝ սպանություն իրականացրել շփման գծում: Երբ հերոս են դարձնում մարդասպան Սաֆարովին, ապա դու քո զինվորներին հաղորդագրություն ես ուղարկում, որ հայերի, Ղարաբաղի ժողովրդի սպանությունը ոչ թե անթույլատրելի է, այլ ողջունելի:
Եթե նրանք լուրջ են տարմադրված խաղաղ կարգավորման հարցում, նրանք պետք է իրենց ժողովրդին պատրաստեն խաղաղության, սակայն նրանք դա չեն անում: Միջազգային հանրությունը պետք է կոպիտ խոսի, մենք պետք է դադարենք նրանց աջակցություն ցուցաբերել և նրանց ուղարկենք հաղորդագրություն, որ վտանգավոր, սադրիչ և մահացու գործողությունները չպետք է շարունակվեն: …Ես կարծում եմ, որ մենք դեռ պետք է արդարության կոչերով հանդես գանք Սաֆարովի հարցում: Պետք է այնպես անել, որ վարչակազմը հասկանա, որ մենք չենք պատրաստվում հանդուրժել այս ամենը»:
Շիֆը նաև նշել է, որ Կոնգրեսը պետք է դադարեցնի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:
«ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Ա. Հովհաննիսյանը»-հայտարարել էր ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները