Լևոն Արոնյանը` Վեյկ ան Զեեում
Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանն սպիտակներով պարտության մատնեց իրեն հետապնդող Սերգեյ Կարյակինին: Իր միավորների քանակը հասցնելով 7-ի` հայ գրոսմայստերը մրցաշարի ավարտից 2 տուր առաջ մոտակա հետապնդողների նկատմամբ 1,5 միավորի առավելություն ստացավ:
Հաշվետու տուրում Պենտալա Հարիկրիշնան հաղթեց Արկադի Նայդիչին, Ուեսլի Սոն` Լյուկ վան Վելլիին: Ռիչարդ Ռապպորտ-Անիշ Գիրի, Հիկարու Նակամուրա-Ֆաբիանո Կարուանա և Բորիս Գելֆանդ-Լենյեր Դոմինգես պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Գիրին, Կարուանան, Դոմինգեսը և Կարյակինն իրենց ակտիվում 5,5 ական միավոր ունեն և բաժանում են 2-5-րդ տեղերը: Հարիկրիշնան ու Սոն վաստակել են 5-ական, վան Վելին` 4, Ռապպորտն ու Նակամուրան` 3,5-ական, Գելֆանդը` 2,5, Նայդիչը` 1,5 միավոր:
Ավելացնենք, որ վաղը կայանալիք 10-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Լենյեր Դոմինգեսն է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում