Միջազգային հանրության «խուլ» քաղաքականության պատճառով Արմեն Հովհաննիսյանը չկարողացավ պահել իր խոստումը՝ «Տուն վերադառնալ»
«Ասբարեզ» պարբերականը տպագրել է խմբագիր Արա Խաչատրյանի ՝«Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ համանախագահների հավասար վերաբերմունքը կործանարար է» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք այն՝ որոշ կրճատումներով.
«Ինչ նպատակներ պետք է իրագործեն Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, երբ նախօրեին Եռաբլուրում հուղարկավորել են սահմանին սպանված հերթական զինվորին:
Ինչպե՞ս կարող են այդ առաջնորդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ քննարկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, երբ յուրաքանչյուր շրջադարձային պահի ադրբեջանական բանակը փորձում է խափանել ցանկացած առաջընթաց՝ ամեն անգամ խլելով հայ զինվորների կամ քաղաքացիների կյանքը:
Ինչպե՞ս են անդրադառնալու այդ բանակցությունների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կրկնվող սպառնալիքներին` գրավել ողջ Հայաստանը, որը նա անվանում է պատմական Ադրբեջան:
Ինչպե՞ս կարող են վերը նշված գործոններն արդարացնել ևս մեկ երիտասարդի կորուստը, ով առաջին գծում էր հայտնվել կրկնակի հարձակմանը պատասխանելու և իր ընկերների, հնարավոր է անթիվ մարդկանց կյանքը փրկելու համար:
Միջնորդները շարունակում են անտեսել զոհերի աճող թիվը, այն ժամանակ, երբ Ադրբեջանի կողմից հարձակումները սովորական երևույթ են դարձել ծրագրված բանակցությունների նախօրեին կամ օտարերկրացի պաշտոնյաների տարածաշրջան կատարած այցերի ժամանակ:
Զինծառայող Արմեն Հովհաննիսյանի մահն ընդգծում է այսպես կոչված խաղաղ բանակցությունների պայթունավտանգ լինելը:
Մինչ մենք հարգում ենք մեր հերոսներին, միջազգային հանրությունը, հատկապես ԱՄՆ-ը, որը նաև ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ է, շարունակում են իրենց՝ «խուլ» քաղաքականությունը և ձախողում միանշանակ քննադատել Ադրբեջանի կողմից սկսված միակողմանի հարձակումները:
Ինչպե՞ս Արմեն Հովհաննիսյանի մահը կանդրադառնա ուրբաթ օրը կայանալիք բանակցությունների վրա: Արդյոք մենք սովորականի պես կստանա՞նք բանակցող կողմերի հերթական տեքստը, որտեղ նշված կլինի ինչ-որ հարցերի մասին առանց հստակեցումների: Երբ հերթական հայ զինվորը կզոհվի, մենք կհասկանանք, շատ քիչ բան էր արվել դիվանագիտական այդ հանդիպումների ընթացքում:
Չկան իրական ազդանշաներ, որ միջազգային հանրության մոտեցումը մոտ ժամանակներում կփոխվի՝ կքննադատեն Ադրբեջանին: Դա միայն կխրախուսի Ադրբեջանին շարունակել ռազմական ագրեսիան ու տարածաշրջանը վերածել վառոդի տակառի:
Դիվանագիտական այս հռետորության և մեքենայությունների պայմաններում, որոնք ամրապնդեցին սահմանին բռնությունը, Արմեն Հովհաննիսյանը չկարողացավ պահել իր խոստումը «Տուն վերադառնալ»»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները