Քննարկում` Հայաստանի ՊՆ-ում
Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել հայաստանյան փորձագիտական շրջանակների հետ: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգ միջավայրի և սպառնալիքների գնահատման առնչվող հարցեր:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նման հանդիպումները շարունակական դարձնելու և ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի առջև ծառացած սպառնալիքների բացահայտման, պետության կենսական շահերի վրա դրանց ազդեցության աստիճանի, սպառնալիքի իրականացման հավանականության, հավանականության դինամիկայի, ինչպես նաև սպառնալիքի դեմ հակազդեցության ունակության վերլուծության վերաբերյալ հայկական փորձագիտական շրջանակների գնահատականներն ստանալու վերաբերյալ: