ՊՆ. Այսօր մեծ ուշադրություն ենք դարձնում հեռահար և գերճշգրիտ հրթիռային համակարգերի ձեռքբերմանը
Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը երկար տարիներ գոյություն ունի և դրա շրջանակներում մենք կարողանում ենք բարելավել անվտանգության միջավայրը: Իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով առաջիկայում վավերացման պատրաստվող հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագրին համաձայն որի Հայաստանը կկարողանա զենք, զինամթերք ձեռք բերել Ռուսատանի ներքին սպառման գներով՝ նախարարն ասաց.
«Առաջին կարևոր փաստաթուղթը, որը ժամանակակից սպառազինության ձեռք բերման հիմք է ստեղծել ստորագրվել է իմ և ՌԴ Պաշտպանության նախարարի միջև 2010թ.-ին: Այն իր մեջ ներառում է նաև մեր մարտական կարողություններիավելացումը: Ինչ վերաբերում է նոր պայմանավորվածություններին, ապա դրանք թույլ կտան, որ մենք ոչ միայն ներքին գներով զինտեխնիկա ձեռք բերենք, այլև՝ ստեղծվեն երկկողմանի կազմակերպություններ երկու երկրներում»,- ասաց նախարարը:
Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում այսօր մեծ ուշադրություն է դարձվում հատկապես հեռահար և գերճշգրիտ հրթիռային համակարգերի ձեռքբերմանը. «Ասեմ, որ մեր պայմանավորվածություններն ուժի մեջ են և արդեն այս տարի վերջնականապես ավարտին կհասցվի հեռահար և գերճշգրիտ միջոցների ձեռքբերումը»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով ռազմական արդյունաբերության սեփական հնարավորությունների զարգացմանը՝ նա նշեց , որ այսօր ուսումնասիրվում է սեփական արտադրության զենքի սպառման շուկան.
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր արտադրանքի համար պետք է սպառման ոլորտ: Սպառման ոլորտի ուսումնասիրությունն այսօր մեր ուշադրության կենտրոնում է: Երբ որ մենք գտնենք սպառման ոլորտ, բացի մեր սեփական Զինված ուժերի համալրումը, այդ դեպքում էլ կընդլայնենք մեր սեփական ռազմական արտադրությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա