Հուժկու պայթյուն Կահիրեում
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում` ոստիկանության շենքի մոտ, ուժեղ պայթյուն է որոտացել: Ahram Online կայքը հայտնում է, որ զոհվել է 3 մարդ, վիրավորվել 35-ը:
Պայթյունի հետևանքով կոտրվել են հարակից շենքերի ապակիները: Եգիպտոսի ՆԳՆ մամուլի քարտուղար Հանի Ադբել Լատիֆը պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է, նախաքննությունը պարզել է, որ հարձակման ժամանակ կիրառվել է ականապատ մեքենա:
Ականատեսների վկայությամբ` պայթյունից հետո լսվել են կրակոցների ձայներ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերին Մանսուր քաղաքի ոստիկանության շենքի մոտ նույնպես ականապատ մեքենա էր պայթել: Զոհվել էր 15 մարդ, վիրավորվել 150-ը: