Վերակազմավորված ՍԴՀԿ առաջին համագումարը կանի վաղը՝ Վանաձորում
Վերակազմյալ ՍԴՀԿ-ն վաղը Վանաձորում առաջին համագումարը կանի: Թե ինչու է ընտրվել Վանաձորում, տկն Սարգսյանը բացատրել է Վանաձորում մեծ գրասենյակ ունենալու հանգամանքով:
«Ընդդիմադիր գործիչներին մեծ դժվարությամբ են դահլիճ տրամադրում, թեևս տիկին Սարգսյանը ևս բախվել է այս խնդրին: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ 8-րդ համագումարում ատենապետ էր ընտրվել Գևորգ Պերկուպերկյանը, Լ.Սարգսյանը հեռացվել էր կուսակցությունից, ապա դատարանից պահանջել չեղյալ հայտարարել այդ որոշումը, սակայն մերժվել էր, և նա որոշել է սեփական ՍԴՀԿ-ն ձևավորել: Ի դեպ, տիկին Սարգսյանը չի թաքցնում, որ այս կուսակցությունում տեղ են գտել իր և Գուրգեն Եղիազարյանի հարազատները»,-գրել է «Հրապարակ»-ը: