Ամանորից հետո նկատվում է սննդի սպառման ծավալների կտրուկ նվազում
Երևանի սննդի խանութներում Ամանորից հետո զգացվում է սննդի սպառման ծավալների կտրուկ նվազում: Ըստ խանութների սեփականատերերի, ամեն տարի Ամանորից հետո նման իրավիճակ է ստեղծվել, բայց այս տարի նվազումը չափազանց մեծ է:
«Ամեն տարի էլ սենց է լինում՝ Ամանորից հետո առևտուր չի լինում, բայց էս տարին առանձնանում է Երևանի բոլոր խանութներում: Շատ ապրանքներ երկար ժամանակ է՝ չեն ծախվում: Համ էլ առաջիկայում թանկանալու է նաև կաթնամթերքը»,-«Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում նշել է խանութներից մեկի սեփականատերը: