Ծառայության ընթացքում հոգեկան խանգարումներ ստացած զինծառայողին օգնելու համար դրամահավաք է կայացել
Զինվորական ծառայության ընթացքում հոգեկան շեղումներ ստացած Աբրահամ Հովհաննիսյանին օգնելու համար, ում խնդրին Panorama.am-ը առանձին հրապարակմամբ անդրադարձել էր, այսօր Հյուսիսիային պողոտայում դրամահավաք է կայացել:
Դրամահավաքի կազմակերպիչը Իննա Թումանյանն էր, որն իր ընկերների հետ այսօր մի քանի ժամ անցկացրել է Հյուսիսային պողոտայում և անցորդներին իրազեկել Աբրահամի խնդիրների մասին: Իննան և ընկերները մտադիր են մեկ անգամ ևս ակցիան կազմակերպել հիվանդ Աբրահամին օգնելու համար:
Աբրահամը բանակ զորակոչվել է 2009 թվականի նոյեմբերին, ծառայել մի քանի ամիս, այնուհետև տեղափոխվել Կանազի զինվորական հոսպիտալ: Նրա հետ կատարվածին չի դիմացել հոր սիրտը և մահացել է: Միակ հարազատը նրա 20-ամյա եղբայրն է` Գրիգոր Հովհաննիսյանը, որը ինչպես ինքն է ասում, ստիպված է առանց աշխատանքի միայնակ պահել եղբորը:
«Ծառայության ժամանակ աֆիցերին խնդրել ա, թե սապոկս սեղմում ա, եթե հնարավոր ա մեծ համարի սապոկ տվեք: Ասել ա տղա ջան կգնաս, կկանգնես КПП-ի դռների մոտ, մինչև կգանք էդ հարցը կլուծենք: Պատմելա, թե իմ համար կանգնած էի, էկավ էդ աֆիցերը, հարցրել ա` որ ոտն ա սղմում, ցույց ա տվել ցավացնող ոտը, սա էլ քացով ուժեղ տվելա ոտին: Դրանից հետո ասում ա մեջը վախ ա առաջացել ու ճնշվածություն ու ասում էր, որ չի կարողացել ծառայել. իրանց ասածները չի կարողացել անել, դրա համար ծեծում էին, ասում ա մի անգամ քցել էին գետնին տարբեր կողմերից գլխին են խփել», -մեզ հետ զրույցում պատմել էր զինծառայողի եղբայրը:
Նախորդող հրապարակում`
Զինծառայողին այնքան են ծեծել, որ նա հայտնվել է հոգեբուժարանում (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում