Կարեն Բաբակեխյանն ու նրա նախկին տեղակալը ՀՔԾ-ում հարցաքննվել են
Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդու` Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն ու նրա նախկին տեղակալ Վահրամ Ենգոյանը Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել են: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Բացի այդ, նրա խոսքով, Հարություն Սարգսյանի և Կարեն Բաբակեխյանի միջև տեղի է ունեցել առերես հարցաքննություն: Փաստաբանը դժվարացավ որևէ բան հրապարակել, քանի որ նախաքննությունն ընթանում է և ինքը մանրամասներին տեղյակ չէ:
Հատուկ քննչական ծառայությունից Panorama.am-ին ասացին, որ նախաքննությունն ընթանում է և հայտնի չէ` երբ կավարտվի:
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանի փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ Հարություն Սարգսյանը դատարանում ահասարսուռ մանրամասներ էր հրապարակել Կարեն Բաբակեխյանի կողմից իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին:
Այդ հայտարարություններից հետո, արդեն դեկտեմբերին Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնական լիազորությունների անցում կատարելու փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 315-րդ հոդվածի 1-ին մասերով։
Այս գործով Հարություն Սարգսյանը ճանաչվել է որպես տուժող, սակայն դեռևս մեղադրյալներ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին