Ռուբեն Հակոբյանը ողջունել է ՍԴ որոշումը
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը ողջունել է Սահմանադրական դատարանի որոշումը` «Կենսաթոշակային կուտակային համակարգի մասին» օրենքի դրույթները կասեցնելու մասին:
«Ողջունում եմ ՍԴ-ի որոշումը, որը, որպես կեցվածք, աննախադեպ էր ՍԴ-ի կենսագրության մեջ: Բայց հիմնական որոշմանը պետք է սպասել մարտին, երբ կքննարկվի հարցն ամբաղջությամբ: Հուսանք, որ սպասվելիք որոշումը նույնպես կլինի այս որոշման տրամաբանության շրջանակներում, ինչը, կարծում եմ, պատիվ կբերի ՍԴ-ին եւ ին-չոր չափով կվերականգնի հասարակության վստահությունը այս կարեւորագույն մարմնի նկատմամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավորը:
Նախորդող հրապարակում`
Սահմանադրական դատարանի որոշումը վիճահարույց օրենքի դրույթները կասեցնելու վերաբերյալ