Ադրբեջանում ավելանում են քաղաքական բանտարկյալները
Քաղաքական ակտիվիստ Յադիգար Սադիքովի դատապարտումը ևս մեկ խիստ մտահոգություն առաջացնող միջադեպ է, որը վատ ազդեցություն է թողնում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և քաղաքական բազմակարծության վրա: Այս մասին ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության քաղաքական խորհրդական Քրիստոֆեր Ռոբինսոնը ասել է առաքելության մշտական խորհրդի ժամանակ:
«Միացյալ նահանգները անհանգստացած են քաղաքական ակտիվիստ, ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության խորհրդական Յադիգար Սադիքովի դատապարտմամբ, որին ձերբակալել են Ադրբեջանի նախագահական ընտրությունների ընտրարշավի նախօրեին` մեղադրելով խուլիգանության մեջ»,- ասել է Ռոբինսոնը:
Ռոբինսոնը նշել է, որ Միացյան Նահանգները շարունակում են ուշադիր հետևել «Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Անար Մամեդլիի հետաքննությանը, ում ձերբակալությունը ըստ երևույթին կապված էր իր կազմակերպության գործունեության` ընտրությունների մոնիթորինգի հետ, ինչպես նաև ընդդիմադիր REAL շարժման նախագահ Իլգար Մամադովի և «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Տոֆիգ Յագուբլուի դատաքննություններին:
Նա հավելել է, որ ԱՄՆ կոչ է անում ադրբեջանական իշխանություններին` հետ կանչել վերջերս ընդունված` ՀԿ-ներին վերաբերող օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև կատարել ԵԱՀԿ-ում հանձն արած պարտավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան