Սենոր Հասրաթյան. Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները շարքային երևակայության արդյունք են
Ադրբեջանական ԶԼՄ-ները լուրեր են տարածել, թե «Ադրբեջանի ԶՈւ-րը Ֆիզուլիի ուղղությամբ 7 հայ զինծառայող են ոչնչացրել»:
«Ադրբեջանական լրատվամիջոցները հղում են տալիս ինչ-որ բարձրաստիճան ադրբեջանցի սպայի: Ադրբեջանական բանակի սպաները փոխանակ զբաղվելու իրենց անմարտունակ և այլասեռված զինուժի պատրաստությամբ, պարզապես զբաղվում են ճշմարտության հետ որևէ աղերս չունեցող անհիմն քարոզչությամբ»,-Panorama.am-ին ասաց ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նա նշեց, որ այդ քարոզչությունը ոչ այլ ինչ է, քան վերջին օրերին սեփական բանակում իրար հաջորդող կորուստների շարքի արդյունք.
«Բաքվի լրատվամիջոցների տարածած տեղեկությունները շարքային երևակայության արդյունք են և որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը»:
Ս. Հասրաթյանը հավելեց, որ ՊԲ-ի առաջապահ ուժերը շփման գծի ողջ երկարությամբ իրականացնում են իրենց պարտականությունը և ինչպես միշտ հանդես գալիս սեփական կամքը հակառակորդին թելադրողի դերում:
Նախորդիվ`
Ադրբեջանը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր է իրականացրել, հայ զինծառայող է զոհվել
Հերոս զինվորը հուղարկավորվեց Եռաբլուրում