Վլադիմիր Գասպարյանը կներկայացնի Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետին
Այս պահին Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ուղևորվում է Շիրակի մարզ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, մարզային ոստիկանությունում Գասպարյանը աշխատակիցներին կներկայացնի մարզի նորանշանակ ոստիկանապետ Վարդան Նադարյանին:
Հիշեցնենք` ոստիկանապետի հրամանով, Վարդան Նադարյանը ազատվել էր Կոտայքի ոստիկանապետի պաշտոնից և նշանակվել Շիրակի մարզի ոստիկանապետի պաշտոնում, իսկ Կարեն Բաբակեխյանը ազատվել էր Շիրակի մարզի ոստիկանապետի պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում