ՊՆ. Հրադադարի ռեժիմի կանոնների խախտման դեպքերը նվազել են
Հրադադարի ռեժիմի կանոնների խախտման դեպքերը հայադրբեջանական սահմանին, նախորդ երկու օրերի համեմատ, մի փոքր նվազել են: Այս մասին Panorama.amին հաղորդեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ այնուամենայնիվ, սահմանագծին լարվածությունը պահպանվում է:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, Ադրբեջանը դիվերսիոն խմբերը, երկու ուղղություններով հարձակում են իրականացրել ԼՂՀ ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում երկուստեք զոհեր ու վիրավորներ են գրանցվել: Միջադեպին նախորդող օրերին ևս, առաջնագծում բավականին լարված էր, ավելին, հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարեց, որ լարվածությունն առաջնագծում հասել է գագաթնակետին: Հունվարի 24-ին, Ադրբեջանի օդուժը օդ բարձրացվեց, որոնք թռիչքներ իրականացրեցին սահմանի ադրբեջանական հատվածում: ԼՂՀ ՊԲն արձագանքելով ստեղծված իրավիճակին` հայտարարեց, որ ԼՂՀ ՊԲ ՀՕՊ ուժերը հետևում են ադրբեջանական օդուժի շարժերին ու տիրապետում իրավիճակին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում