«ԴԵՄ ԵՄ». Հույս ունենք, որ ՍԴ-ն նույն ոգով կշարունակի (Տեսանյութ)
«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը ՍԴ նախօրեին կայացրած որոշումը` Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մասին, դեռևս հաղթանակ չի համարում:
«Սահմանադրական դատարանը փորձել է պահել իրավաչափ պետության գաղափարախոսությունը: Ես հույս եմ հայտնում, որ ՍԴ-ն նույն ոգով կշարունակի և ըստ էության կմեկնաբանի սահմանադրական դրույթները»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Մ. Թանիլյանը, դիմելով գործատուներին, կոչ արեց չկատարել վճարումներ` սատարելով աշխատակիցներին:
«Ես կարծում եմ, սա այն պահն է, որ գործատուները պետք է կանգնեն աշխատակիցների կողքին»,-ասաց նա:
Նախաձեռնության անդամները նշեցին, որ շարունակելու են պայքարը` նպատակ ունենալով հասնել այն բանին, որ օրենքը ճանաչվի հակասահմանադրական:
Մանրամասները` տեսանյութում: