Հանրապետության ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածին (տեսանելիությունը մոտ 500 մ), Թալին-Մարալիկ, Գյումրի-Վանաձոր (Ջաջուռ գյուղի մոտ) ավտոճանապարհներին և Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: