Բուլղարիայի հայկական եկեղեցիներում Ա.Հովհաննիսյանի համար հոգեհանգստյան կարգ է մատուցվել
Բուլղարահայոց թեմի Առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի հրամանով Բուլղարիայի բոլոր գործող հայկական եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտից հետո կատարվել է Հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ ԼՂՀ սահմանային կետում արիաբար իր կյանքը զոհած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի, ինչպես նաև հայոց սահմանների պաշտպանության գործում իրենց կյանքը զոհած հայ զինվվորների: Այս մասին տեղեկացնում է «Կանթեղ Արարատյան» բուլղարահայ լրատվական կայքը:
Հոգեհանգստյան պաշտոններ են կատարվել Սոֆիայի, Պլովդիվի, Վառնայի, Ռուսեի և Բուրգասի հայկական եկեղեցիներում:
Սոֆիայի Սբ. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագի ավարտից հետո Հոգեհանգստյան պաշտոնը նախագահել է Հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը, ով հավատացյալներին ներկայացրել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի սխրագործությունը:
«Ցավ ի սիրտ, մեր Հայրենի սահմանների խաղաղությունը ձեռք է բերվում մեր ժողովրդի նվիրյալ ու հերոս զավակների կյանքի գնով: Աղոթում ենք առ Աստված, որ Սուրբ Հոգին մխիթարի մերօրյա հերոսի ծնողներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են Արմենի նահատակությունը»,- նշել է Հոգեշնորհ Հայր Սուրբը:
Արմեն Հովհաննիսյանը զոհվել էր հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ադրբեջանական դիվերսիոն հարձակման ընթացքում բռնկված մարտում: Կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում