«Պետք է ներողություն խնդրեն հայ ժողովրդից և վերադարձնեն Արարատ լեռն ու Անին»
«The Armenian Weekly»-ն տպագրել է Տորոնտոյում ապրող ինժեներ և դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանի մտորումները` Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.
«Տրամաբանական է, որ հակամարտող կողմերի միջև կառուցողական երկխոսություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կողմերը տեղյակ են փաստերին ու ճշմարտությանը: Չնայած նրան, որ թուրքական պետությունը մինչև վերջերս թույլ չի տալիս բացել 1915թ.-ի մասին ճշմարտությունը, այս պահին հստակ երևում են նախանշաններ, որ արգելքը, վերջապես, հաղթահարվել է, ու Թուրքիայում հասարակական կարծիք ձևավորողների և հասարակ քաղաքացիների շրջանում հայտնվել է «գիտելիքների ընդհանուր մարմինը»:
Չորս սերունդ շարունակ թուրք քաղաքացիների ուղեղները լվացել էին ցեղասպանության հարցով:
Թուրքական պետության ու քրդերի և ալևների միջև բախումները, ինչպես նաև պետական որոշ առաջնորդների հետապնդումներն ու պատիժները ոմանց մոտ հարցեր առաջացրին 1915թ.ի պատմության պետական տարբերակի վերաբերյալ:Կարծիք ձևավորող որոշ վառ անհատականություններ քաղաքականության մեջ, գիտական շրջանակներում, զանգվածային լրատվամիջոցներում ու գրականության մեջ ավելի լայն ժողովրդավարության, փոքրամասնությունների խոսքի ազատության ու իրավունքների կոչ են անում: Ավելին, նրանք կոչ են անում ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության ու պահանջում են, որպեսզի պետությունը նույն կերպ վարվի: Այս պահին գոյություն ունի բնակչության թեև փոքր, բայց արագ աճող զանգված, որը ցանկանում է պետությունն իր անցյալի դեմ առ դեմ կանգնի:
Հասարակ թուրքերն, օրինակ, պետք է իմանան քաջ թուրք պաշտոնյաների մասին, ովքեր ընդդիմանում էին կառավարության անմարդկային որոշումներին: Նրանք պետք է իմանան ոչնչացված հայերից հետո մնացած ունեցվածքի մասին: Պետք է հիշեցնել, որ Անկարայում թուրք նախագահի նստավայրը պատկանել է հայ ընտանիքի:
Իհարկե, թուրքական պետությունը կշարունակի բոլոր ռեսուրսները գործի դնել, որպեսզի խոչընդոտի իր քաղաքացիներին իմանալ ճշմարտությունը: Չնայած նրան, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարում է արխիվների բաց լինելու մասին, որ դրանք իրականում ամբողջովին բաց չեն ու երկու անգամ լուրջ մաքրումների են ենթարկվել: Եթե Էրդողանն իրոք ցանկանում է ապացուցել, որ Թուրքիան թաքցնելու ոչինչ չունի, նա պետք է կարևոր փաստաթղթերի երկու փաթեթ հրապարակի՝ տեղահանության գրքեր ու արձանագրություններ:
Թուրքիայում կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն որպեսզի հասնեն որոշակի վստահության: Բացեն Հայասատնի հետ սահմանը առանց որևէ նախապայմանների: Վերանվանեն Ալիջանի անցակետը Հրանտ Դինքի դարպասով, ի պատիվ հերոսական փաստաբան երկխոսության: Քաղաքացիություն շնորհեն աքսորված օսմանյան հայ ժառանգներին: Ներողություն խնդրեն հայ ժողովրդից 1915 հանցագործությունների համար և վերադարձնեն Արարատ լեռն ու Անին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին