Քննարկվել են Հադրութի համաչափ զարգացման խնդիրները
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 26-ին այցելել է Հադրութ քաղաք և հրավիրել խորհրդակցություն՝ նվիրված 2013թ. շրջանում իրականացված աշխատանքներին ու 2014թ. նախատեսվող ծրագրերին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը, համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները:
Նախագահ Սահակյանը կարևորել է շրջանի համաչափ առաջընթացի ապահովումը՝ նշելով, որ արտադրական նոր հզորությունների զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ է արդիականացնել նաև արդեն իսկ գործողը՝ հիմնական շեշտը դնելով առկա ներուժի արդյունավետ օգտագործման վրա:
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում