Դաունային էկրանապատում դպրոցներում
Աղջնակը նստել է մի աչքը կապած: «Ինչ է եղել» հարցին տնեցիների կարծիքները տարաձայնվում են. «անընդհատ ինտերնետում է»-ն հավաքում է բացահայտ շատ ձայն` «մրսեցրած կլինի»-ի համեմատ:
-Ի դեպ, ի՞նչ լավ ավագ դպրոցի տեղ գիտես,- հարցնում է աղջկա մայրը:
Չգիտեմ: Ընդհանրապես, կարծում եմ, որ տասնամյա կրթության մեջ լրիվ կարող էր ԿԳՆ-ն տեղավորվել` արհեստականորեն չձգելով տարրական դասարանների ծրագիրը: Ավելացնեմ, որ տասներկուսը ավարտելուց երեխան դպրոցական գիտելիքներով չէ, որ ընդունվում է բուհ, ուստի` սովորել հանրակրթական ծրագիրը տասից ավել տարում` շռայլում է և տնտեսական, և ցանկացած այլ ռացիոնալիստական առումներով:
Հիմա երեխան պատրաստվում է քննությունների: «Հայոց պատմության» դասագրքեր չունի` կամ պետք է գնի անցած տարիներինը, կամ գտնի ինտերնետում:
Կրկին ինտերնետ, համակարգիչ, աչքերը փչացնող էկրան: Էլ չասենք, թե ինտերնետում որոշակի դասագրքային թեմաներ գտնելու համար անչափահասը էլ ինչ ԹԵՄԱՆԵՐԻ, «ԳՈՎԱԶԴՆԵՐԻ», ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ կարող է հանդիպել…
Վերջին տեղեկություններով` կառավարությունը խրախուսում է երեխայի այսպիսի անառողջ կենսակերպը` ավելի ու ավելի կպցնելով նրանց համակարգչային ու այլ էկրանների: Հենց վերջերս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ասուլիսում հայտնեց, թե` հայկական արտադրության պլանշետներով «առաջին դասարանցիները կունենան առավել հագեցած կրթական ծրագրեր»:
…Կիրակի օրը մի` շատ վատ չտեսնող ու չկապած աչքը կլորացրած աղջնակը պարապում է` թեստերից հանելով ճիշտ պատասխանները, դասավորելով առանձին «վորդում»:
- Անընդհատ համակարգչի առաջ է, ժամերով,-բողոքում է երեխայի տատը,-ես չեմ հասկանում, դասագրքեր չկա՞ն:
-Այ տատ, ասում եմ` բացի սրանից, հանձնարարություններ են տալիս, որ ինտերնետից պիտի գտնեմ, ռեֆերատներ պիտի գրեմ…
-Ասենք` ի՞նչ:
-Ասենք` Դաունի հիվանդության մասին:
Ինչպես կասեին սոցիալական ցանցերում` վարագույր:
Ա. Ո
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա