Երևանում սպանվել է Կայարանցի Թևոսիկի եղբայրը
Հունվարի 27-ին գիշերը Երևանի Սարյան փողոցում սպանություն է տեղի ունեցել. Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 41-ամյա Արթուր Սաֆարյանը մահացել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանոթւյուն) և 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Սպանված տղամարդը եղել է հանցագործ աշխարհում հայտնի Կայարանցի Թևոսիկի եղբայրը: Նշենք, որ Կայարանցի Թևոսիկը, որը մեղադրվում է անձի առևանգելու համար, այժմ կալանքի տակ է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են