«The Atlantic». Անի քաղաքի հին ուրվականը
The Atlantic ամսագիրն անդրադարձել է Անի քաղաքին, տեղադրել լուսանկարներ ու «Անի քաղաքի հին ուրվականը» խորագրով հոդված տպագրել:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.
«Գտնվելով Թուրքիայի արևելյան սահմանին` Հայաստանի կողմից Ախուրյան գետի ափին, ժամանակի հզորագույն ներկայումս ավերակի վերածված մայրաքաղաք Անին, հայտնի է որպես «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»:
Հիմնադրվելով ավելի քան 1600 տարի առաջ` Անին գտնվել է մի շարք առևտրական ճանապարհների կենտրոնում` 11 - րդ դարում դառնալով ավելի քան 100 000 բնակիչ ունեցող քաղաք ամրոց:
Հետագայում Անին և շրջակա տարածքները բազմիցս գրավել են բյուզանդական կայսրերի, օսմանյան թուրքերի, քոչվոր քրդերի, վրացիների կողմից: 1300-ականներին քաղաքը կտրուկ անկում է ապրել, իսկ 1700-ականներին` ամբողջովին լքվել:
Ավելի ուշ` 19-րդ դարում, քաղաքը հատկապես Առաջին համաշխարհային պատերազմին և Հայոց ցեղասպանությանը հաջորդած դեպքերից հետո դարձել է ռազմականացված հողատարածք:
Քաղաքի ավերակներն այնուհետև ընկել են բազմաթիվ կողոպտիչների, վանդալների, թուրքերի ձեռքը, ովքեր փորձել են տարածքից ջնջել Հայոց պատմության մասին հիշեցնող ցանկացած բան` հնագիտական պեղումներ, այն վերականգնելու մտադրություն ունեցող մարդկանց: Անի մուտք գործելու արգելքները հեշտացվել են անցյալ տասնամյակում` թույլ տալով լուսանկարերել այն»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում