Վարդան Ղուկասյանի որդու «սխրագործությունների» փաստի առթիվ քրգործ է հարուցվել
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի` Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ կատարած «սխրագործությունների» փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Սպարտակ Ղուկասյանը իր թիմակիցների հետ միասին մեքենայով երեկոյան Սամվել Բալասանյանի տան դիմաց սպառնալիքներ է տեղացել Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի հասցեին, ինչպես նաև հնչել են կրակոցներ: Դրանից հոտ ոստիկանությունը տեղեկացրեց, որ այդ մասին հրապարակված տեղեկությունների մասով նյութեր են նախապատրաստվում և Սպարտակ Ղուկասյանը կանչվել էր ոստիկանություն ու հարցաքննվել:
Նախորդող հրապարակումներ`
Կրակոցներ Սամվել Բալասանյանի տան դիմաց (տեսանյութ)
Ոստիկանությունն ուսումնասիրում է Վարդան Ղուկասյանի որդու «սխրագործությունների» մասին հրապարակումները
Ս.Բալասանյան. Որևէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր, բայց պատվաբեր առաքելությունից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան