Յուրի Վարդանյանի որդու գործը կքննի դատավոր Նապոլեոն Օհանյանը
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է և գործն արդեն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս գործով դատական նիստը կմեկնարկի փետրվարի 1-ին և դատաքննությունը կանցկացնի դատավոր Նապոլեոն Օհանյանը:
Ըստ մեղադրական եզրակացության, Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013-ի հոկտեմբերի 4-ին ժամը 19:20-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետությունում գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով «հաշիշ» տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում: Այնուհետև ըստ մեղադրական եզրակացության, հոկտեմբերի 12-ին ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենգ ճանապարհով` մաքսային հսկաղությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Հայաստան:
Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «թմրամիջոցների մաքսանենգությունը»: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի որդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր երկամսյա կալանքը:
Նախորդող հրապարակում`
Յուրի Վարդանյանի որդու գործով նախաքննությունը շուտով կավարտվի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում