Օրվա թեմա 10:50 28/01/2014

ՀՀ ԶՈՒ-ն 22 տարեկան է. Կայացման ինչ փուլեր է անցել բանակը

Այսօր նշվում է Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձը:

Հայոց բանակն իր կայացման ճանապարհին (ինչպեսև հայոց պետականությունն ինքը) անցել է մի քանի դժվարին ու առանցքային փուլ: Բանակի անցած ուղին կարելի է բաժանել երեք փուլի:

Առաջին. 1988-ի փետրվար-1992 թվականի մայիս, երբ ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ:

Երկրորդ. 1992 թվականի հունիս-1994 թվականի մայիս, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հանրապետության հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև Ազգային բանակի ստեղծմանը:

Երրորդ. 1994 թվականի հունիսից մինչ օրս: Այս փուլը, կարելի է անվանել բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, ինչպես նաև բանակ-հասարակություն հարաբերություններում առկա անջրպետի տարեցտարի վերացման փուլ, երբ հաստատված հրադադարից հետո երկրի իշխանություններն ու բանակի ղեկավարությունը հնարավորություն ստացան արդեն խաղաղ պայմաններում ջանքերը կենտրոնացնել բանակի, որպես ռազմապաշտպանական համակարգի, վերջնական ձևավորման, բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումներն ստեղծելու ու գործադրելու ուղղությամբ:

1988-ից մինչև 1992 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածի հիմնական առանձնահատկությունն ու բնորոշիչը ինքնաբուխ հայրենասիրությունն էր, ավելի խիստ, թերևս` տարերայնությունը: Առհասարակ, «բանակ» ասելիս, առաջին միտքը, որ կծագի ցանկացած բանական մարդու գլխում կլինի համազգեստով զինվորը, զորանոցն ու զորախաղերը, պատվո պահակախումբը, շքերթն ու երդման արարողությունը: Վերը հիշատակված տարիների պատմությունը թերթելիս նման բաներ հաստատապես չենք գտնի, ինչը սակայն, որևէ կերպ չի նսեմացնում դրանց կարևորությունը: Այդ շրջանի «բանակը» հայ քաղաքական նորելուկ միտքն էր և նրա ջղաձիգ (բայցև հաջող) ջանքերը` լուծելու պատմական այս ժամանակաշրջանում իր առջև դրված գերագույն խնդիրները. անկախ պետականության վերականգնում և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության արդար դատի պաշտպանում:

«Բանակ» էր հայ հասարակության մտածողության մեջ այն գիտակցության հասունացումը, թե միայն սեփական զինված ուժերը կարող են լինել ժողովրդի ու հասարակության անվտանգության երաշխիքը: «Բանակ» էին իրարից անկախ գործող կամավորական ջոկատները (թվով շուրջ 80), որոնք ռազմականացված հիմնարկություններից, հակակարկտային հրետանու կրակակետերից, ռազմագիտության դասարաններից ու բոլոր հնարավոր այլ վայրերից զենք հայթայթելով, կամավորաբար, հայրենասիրական ու բարոյական արժեքներից դրդված, մեկնում էին սահմանի ամենաթեժ կետերը` անհավասար կռիվ մղելու հակառակորդի դեմ:

Հակառակորդ, որ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և հայերի զանգվածային տեղահանություն իրականացնելով` այլևս չէր խորշում ոչնչից և ողջ քաղաքակիրթ աշխարհի առջև բացահայտ ռազմարշավ էր սկսել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս ամենն իրագործվում էր կոմունիստական վարչակարգի ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն նաև գործուն մասնակցությամբ: Դրա ամենավառ ապացույցը եղավ 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին իրականացված տխրահռչակ «Կոլցո» օպերացիան, որի արդյունքում հայաթափվեցին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Դրան հաջորդեցին Հադրութի շրջանի մեկ տասնյակից ավելի գյուղերի ու Բերդաձորի ենթաշրջանի ողջ հայ բնակչության բռնի տեղահանումները:

Բոլոր այս ճնշումների դեմ հանդիման կանգնած էին հայ կամավորական ջոկատները, որոնց գործողությունները, կրկնում եմ, տարերային էին, չկոորդինացված և տեղի էին ունենում Հայաստանի և Արցախի պաշտպանությունը համակարգող միասնական կենտրոն-կառույցի բացակայության պայմաններում: Եվ սակայն դրանք այն կենսունակ սաղմերն էին, որոնցից, անկախության հռչակումից անմիջապես հետո, պիտի ծնվեին հայոց փառապանծ բանակի ստորաբաժանումները:

Կամավորականները, որոնք որոշ ժամանակ անց արդեն սահուն կերպով իրենց տեղը պետք է զիջեին կանոնավոր զորամիավորումներին, փայլուն կերպով կատարեցին իրենց առջև, իրենց իսկ կողմից դրված խնդիրները: Նրանց մի մասը նահատակվեց սխրալի մարտերում. Մովսես Գորգիսյան, Թաթուլ Կրպեյան, Ջիվան Աբրահամյան... շատ ու շատ այլոք, իսկ մյուսները, արդեն 1992-ից սկսած, մասնակցելով նաև պատերազմական լայնածավալ գործողություններին, նորաստեղծ կանոնավոր բանակի հետ միասին կռեցին մեր առաջին ռազմական հաղթանակը: Ցավոք, շատերն իրենց կյանքի գնով:

1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը, նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում: Նույն տարվա սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր: 1991թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե: Նմանատիպ կառույց արդեն գործում էր Լեռնային Ղարաբաղում: Սրանով զգալիորեն հեշտացվեց բարդագույն պայմաններում Հայաստանի, Արցախի և Շահումյանի պաշտպանական գործողությունների համակարգման խնդիրը` միաժամանակ դառնալով այն հիմքը, որի վրա քիչ ավելի ուշ պետք է ստեղծվեր Պաշտպանության նախարարությունը:

1991թ. դեկտեմբերի 5-ին, հանրապետության նախագահի հրամանագրով առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, որն արդեն լինելով խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ` կամավորականների մեծ մասի սիրված հրամանատարն էր:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը` Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Այս պահից, ահա, սկիզբ է առնում բանակի պատմության երկրորդ փուլը: Մի փուլ, որի խնդիրներն, իրենց բարդությամբ չզիջելով նախորդին, բնույթով այլ էին: 92թ-ին Հանրապետության ղեկավարությունը, Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդունեց Հայաստանի, առաջին հերթին` նրա Զինված ուժերի համար չափազանց կարևոր և հեռատես որոշում. Հայաստանը բռնեց ո´չ թե Խորհրդային զորքի սպառազինության բռնի գրավման, այլ` այդ սպառազինության Հայասատանի չափաբաժնի կանոնավոր, պայմանագրային հիմունքներով ստացման ուղին:

Բանակաստեղծման առումով 1992-ը բացառիկ արդյունավետ եղավ. ամրագրվեց անհրաժեշտ իրավական դաշտը, ձևավորվեցին ղեկավարման օղակները, առաջին հերթին` Գլխավոր Շտաբը, ստեղծվեցին թիկունքի և սպառազինության ծառայությունները,
հիմնադրվեցին զորատեսակներն ու մասնագիտացված զորամասերը, մշակվեցին խմբավորումների, զորամասերի մարտական կազմերը և կառուցվածքները, դրվեց զորատեսակների և ծառայությունների ձևավորման սկիզբը, անցկացվեց առաջին զորակոչը,
կազմավորվեցին առաջին սահմանապահ զորամասերը` մոտոհրաձգայինների վերափոխման հեռանկարով, ծավալվեցին զորամասերի ստորաբաժանումները` դասակները, վաշտերը, գումարտակները, սկսվեց անձնակազմի մարտական ներդաշնակման ու մարտական պատրաստության գործընթացը:

Այս ամենին զուգահեռ թեթև մարտական գործողությունները սահմանի երկայնքով արդեն վերաճել էին իսկական պատերազմի` իրենց ահագնացող ծավալներով: Պատերազմական տարին սկսվեց բավականին հաջող: 92-ի մայիսին, հիմնականում ավարտելով Ղարաբաղի ներսում ադրբեջանական կրակակետերի ոչնչացումը, ինքնապաշտպանական ուժերը ծրագրեցին և փայլուն կերպով իրականացրեցին Շուշիի ազատագրման օպերացիան` կերտելով մեր նորօրյա ռազմական տարեգրության ամենափառահեղ էջերից մեկը: Դրանով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերը Ստեփանակերտը փրկեցին ամենօրյա ծանր ռմբահարումներից, ինչպես նաև ցամաքային ճանապարհ հարթեցին դեպի Հայաստան: Մի քանի օր անց ինքնապաշտպանական ուժերը գրավեցին նաև Լաչինը` լռեցնելով Ջանհասանի, Քյոսալարի և մի շարք այլ կրակակետեր: Հայաստանի հետ ցամաքային կապն այլևս վերագտնված էր, հակառակորդը նահանջել էր և շատ հեռու էր: Շատերին թվաց, թե մարտական գործողությունները մոտալուտ ավարտ կունենան: Եվ մենք, ստիպված, մի պահ հապաղեցինք, ինչը. հետո չափազանց ծանր հետևանքներ ունեցավ:

1992-ի հունիսից սկիզբ է առնում հայկական բանակի պատմության երկրորդ փուլը, երբ ադրբեջանցիները, ոգևորված խորհրդային բանակի` Ադրբեջանի տարածքում տեղաբաշխված ստորաբաժանումների մեծաքանակ սպառազինության անարգել բռնագրավումով, վարձկանների` նույն բանակի անգործ ու հետևապես առանց գոյության միջոցների մնացած սպաների առատությունից և մեր հապաղումով, անցան լայնածավալ հարձակման: Ընկավ Շահումյանը, սկիզբ առավ հակառակորդի ժամանակավոր հաջողությունների շրջանը: Մեր ջոկատները ստիպված էին նահանջել Մարտակերտի տարածքի մի զգալի մասից` իրենց հետ տանելով նաև բնակչությանը: Այս շրջանը մեր պետության ու ողջ ժողովրդի համար եղավ իսկապես ծանրագույն փորձության շրջան: Թվում էր, թե դա վերջն է մեր սկզբի, որ դիմադրել հակառակորդին հնարավոր չէ ո´չ ռազմականապես, և ո´չ հոգեպես: Շատերի նյարդերը տեղի տվեցին, շատերը հուսալքվեցին, շատերը ձեռքերը լվացին: Որոշ քաղաքական ուժեր ապահովագրում էին իրենց, իրար մեղադրելով հայրենի հողը ծախելու մեջ: Կասկածի որդը տեղափոխվեց ջոկատներ:

Բայց այլ կերպ էր մտածում հայ հավաքական զինվորը: Նա մաքառեց, կանգնեցրեց հակառակորդին և ի վերջո հաղթող դուրս եկավ մեզ պարտադրված անհավասար պատերազմում:

Այս շրջանում էր, որ պաշտպանության նախարարությունը գլխավորեց Շարժման առաջնորդներից մեկը` Վազգեն Մանուկյանը, որին հաջողվեց որոշակի մեղմել հակամարտությունը մեր մեջ, ընդունել մի շարք կարևոր որոշումներ, բարելավել բանակի նյութական ապահովումը` իր կարևոր նպաստը բերելով պատերազմի այս փուլում բեկում մտցնելու գործում:

Արդեն 1993թ. մարտի վերջին իրականացվեց Քելբաջարի օպերացիան` գրավվեց Հայաստանն ու Ղարաբաղը սեպի պես զատող այս կարևոր հատվածը: Հունիսին հակառակորդը ծանր մարտերից հետո, չկարողանալով դիմադրել հայկական ինքնապաշտպանական ուժերի շեշտակի գրոհներին, ստիպված էր թողնել Մարտակերտն` հարող բնակավայրերով, հուլիսին` Աղդամը, օգոստոս-հոկտեմբերին` Ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբաթլուն և Զանգելանը, ինչը թույլ տվեց պաշտպանական բանակին երկրի երկայնքով ձևավորել անվտանգության գոտի` զերծ պահելու համար Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասը հնարավոր ռմբահարումներից:

Թվում էր, այս պարտությունը պետք է բավարար լիներ հակառակորդին` գիտակցելու իր նկրտումների ու տածած հույսերի բացահայտ սնանկությունը: Բայց ադրբեջանական բանակը, չխրատվելով այս ջարդից ևս, 93թ. դեկտեմբերին անցավ նախադեպը չունեցող հարձակման: Այս ճակատամարտը, որը տևեց ուղիղ հինգ ամիս, ավարտվեց հայկական պաշտպանական ուժերի լիակատար հաղթանակով: Այնպիսի հաղթանակով, որ պարտված հակառակորդը, որ մինչ այդ լսել անգամ չէր ուզում հրադադարի մասին, գլխիկոր համաձայնեց ստորագրել այն:

1994թ. մայիսի 16-ին Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Մոսկվայում ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիր: Պատերազմը գոնե առժամանակ դադարեց` դրանով իսկ նախանշելով մեր բանակի պատմության երկրորդ փուլի ավարտը:

Արդեն խաղաղ պայմաններում նորաստեղծ բանակը, նրա հրամանատարական կազմը հնարավորություն ստացավ լծվելու բանակաշինության գործին` ուշադրություն դարձնելով առավելապես բանակի ներքին խնդիրներին: Բանակաշինության գործընթացն ընդգրկեց ռազմական համակարգի, առանց բացառության, բոլոր ոլորտները` սկսած բանակային ենթակառուցվածքների ստեղծումից մինչև անհրաժեշտ օրենսդրական հիմքի ապահովում:

Բանակաշինության վերաբերյալ առավել մանրամասներին կարող եք ծանոթանալ Պաշտպանության նախարարության պաշտոնական էջում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։ «Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
22:47
Ադրբեջանում ավիավթարի պատճառ են համարում ՌԴ-ի հետ փակ սահմանները. DW
Գերմանական «Դոյչե վելե» պարբերականը գրում է, որ «Հազարավոր ադրբեջանցի աշխատանքային միգրանտներ կանոնավոր կերպով մեկնում են...
Աղբյուր` Panorama.am
22:30
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ այն պետք է կոչվի «Հայաստանի պատմություն».Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ քովիդի պատճառով ընթերցել է«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը և ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը չի նախատեսում սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ
«Azerbaijan Arilines»-ի ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
21:38
Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
21:10
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես ուշ տուն գալը և ընտանիքի անդամների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 20:00-ի դրությամբ՝ ձյուն և բուք ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}