Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է սրբագրում կատարել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել Մամիկոն Խոջոյանի մասին, ով ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, «հայկական դիվերսիոն խմբի կազմում փորձել է հատել հայադրբեջանական սահմանը, սակայն սահմանի այդ հատվածում տեղակայված զորամասերի զգոնության շնորհիվ առաջխաղացումը կասեցվել է»:
Նշենք, որ Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը այսօր դուրս է եկել տանից և մինչև այժմ նրա գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություններ չկան: Նրան վերջին անգամ սահմանագծի մերձակայքում տեսել է նույն գյուղի հովիվներից մեկը: Ոստիկանությունից արդեն հայտնել են, որ Խոջոյանը առողջական խնդիրներ է ունեցել (հոգեկան) և վերջին 2-3 տարիներին հաշվառված է եղել ու գտնվել բժիշկների վերահսկողության տակ:
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, «Խոջոյանը (77 տարեկան) եղել է հայկական դիվերսիոն խմբի ուղեկցողը և նահանջի պահին ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից. վերջինս եղել է զինված, իսկ ձերբակալման պահին` վիրավոր»:
Նկատենք, որ ավելի վաղ, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցները, և մասնավորապես, «Հաքքին.ազ» լրատվականը կայքը, տեղեկացրել էին, որ Խոջոյանին նկատել են ոչ թե «զգոն զինծառայողները», ինչպես պնդում է Ադրբեջանի ՊՆ-ն, այլ տեղի բնակիչները, ովքեր վերջինիս հանձնել են զինծառայողներին:
Մեկ նկատառում ևս. ադրբեջանական լրատվամիջոցները նախապես ներկայացնելով միջադեպը, որևէ տեղեկություն չէին հայտնել Խոջոյանի վիրավոր լինելու հանգամանքի վերաբերյալ, սակայն Ադրբեջանի ՊՆ վերջին հաղորդագրությունում նշվում է, որ վերջինիս վիրավոր է:
Panorama.amի հետ զրույցում, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կտրականապես հերքեց դիվերսիոն գործության մասին լուրը, նշելով, որ հայկական ստորաբաժանումներն այդ ուղղությամբ որևէ գործողություն չեն իրականացրել:
Ոստիկանությունը հայտնում է անհետ կորածի, ադրբեջանցիները` վերջինիս սահմանը հատելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին