«The Press Democrat». Երախտապարտ եմ Հոլոքոսթ և Ցեղասպանություն վերապրածների հետ բարեկամանալու համար
«The Press Democrat» պարբերականը տպագրել է Կալիֆորնիայի Սոնոմայի պետական համալսարանի դասախոս Միրնա Գուդմենի՝ « Ինչու է Հոլոքոստի և Ցեղասպանության վերաբերյալ կրթությունը շարունակում կարևոր մնալ» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
Սոնոմայի պետական համալսարանը ստեղծել է Հոլոքոստի ուսումնասիրության դաշինք, որի նպատակն է ապահովել, որ այլևս երբեք նման ողբերգություններ և ավերվածություններ տեղի չունենան:
Սոնոմայի պետական համալսարանում յուրաքանչյուր գարնան կիսամյակում դաշինքն ուսանողներին Հոլոքսոտի և Ցեղասպանության վերաբերյալ դասեր է տալիս՝ ներկայացնում Հոլոքոստի, Հայոց ցեղասպանության և այլ ժամանակակից ցեղասպանությունների պատճառներն ու հետևանքները:
Մենք դժվարություններ ենք ունենում վերլուծական միտք զարգացնելու ուսանողների մոտ, թե ինչպես է տեղի ունեցել ցեղասպանությունը:
Որպես Հոլոքոստի հարցերով զբաղվող մանկավարժ, ես խրախուսում եմ ուսանողներին ավելին իմանալ այն աշխարհի մասին, որտեղ նրանք ապրում են, և բարձրացնել իրազեկությունն այն կազմակերպություններում, որոնք նպաստում են ցեղասպանությունների կանխարգելմանը:
Ես խորապես երախտապարտ եմ Հոլոքոսթ և Ցեղասպանություն վերապրածների հետ բարեկամանալու համար: Նրանց գաղափարներն օգնել են ինձ հասկանալու մարդկային փորձի բարդությունը:
«Այլևս երբեք» ակցիան ապացուցելը նշանակում է, որ երբեք էլ Եվրոպայի հրեաները չեն կոտորվի ցեղասպան ռեժիմի կողմից: Այն դարձել է ցեղասպանությունը կանխելու համառ զգոնության և արդյունավետ գործողությունների կոչ»:
Հիշեցնենք, որ Սոնոմայի (ԱՄՆ) պետական համալսարանի Հոլոքոսթի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի նախաձեռնությամբ համալսարանի տարածքում կառուցվել է Ցեղասպանության զոհերի հուշարձան` ի հիշատակ ամբողջ աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների ընթացքում զոհ գնացած մարդկանց:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում