ՊԲ. Հայկական կողմը նռնականետից կրակ չի բացել
Ադրբեջանական «ANS PRESS» լրատվական գործակալությունը լուրեր է տարածել այն մասին, որ ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում, հայկական ուժերը խախտել են հրադադարի ռեժիմի կանոնները` նույնիսկ կրակ արձակելով նռնականետից:
Panorama.amի հետ զրույցում, ԼՂՀ ՊԲ լրատվության ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը նշեց, որ ոչ միայն նռնականետից, այլ առհասարակ հրաձգային զենքերից Ադրբեջանի ուղղությամբ կրակ չի բացվել:
Նրա խոսքերով, Ադրբեջանը նպատակ ունենալով լարված պահել իրավիճակն առաջնագծում` ապատեղեկատվություն է տարածում և լրացուցիչ սրում իրավիճակը շփման գծում:
«ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պահպանում են հրադադարի ռեժիմի կանոնները», նշեց Ս. Հասրաթյանը, հավելելով, որ ՊԲ դիրքապահները վստահորեն իրականացնում են իրենց մարտական ծառայությունը: