«Հին Երևան» նախագիծն իրականացնելու համար քաղաքապետարանը փնտրում է ներդրողներ
««Հին Երևան»-ը բավականին լուրջ և ծախստար նախագիծ է, միայն համայնքային բյուջեով հնարավոր չէ այն իրականացնել: Նախագիծն առկա է ոչ միայն էսքիզի, նաև մանրակերտի տեսքով, համարակալված ու պահեստավորված են հին շինությունների քարերը, որոնք հիմնականում վերաբերում են ֆասադներին»,-ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
«Ցավալիորեն զգալի հատվածը չի պահպանվել: Սակայն դա չի վերաբերում վերջին երկու տարիներին: Շենքերի մաշվածությանն ուշադրություն չի դարձվել սովետական շրջանում, նաև վերջին քսան տարիների ընթացքում: Ունենք ճարտարապետական խորհուրդ, որը ձեռնամուխ է եղել նախագծին ու նախահաշվարկին»,- նշեց փոխքաղաքապետը:
Ա. Սուքիասյանի խոսքով, նախագծի իրականացումը շահեկան կլինի նաև տուրիզմի համար, սակայն կարևոր է մասնավոր ներդրումը, ում պետք է հատկացվի ու ինչպես պետք է կառուցվի ֆասադը, ինչպիսին պետք է լինի ներքին հարդարանքը, օգտագործման, հանրային ինչպիսի նախաձեռնության տակ պետք է այն մտնի:
«Եթե լինի սուպերմարկետ, գուցե մենք ունենանք մեր վերապահումը, եթե լինի թանգարան, շատ ավելի լավ: Բոլոր հնարավոր ներդրողների առաջարկներն, անշուշտ, վերանայման խնդիր ունեն: Պարզապես մենք ցանկություն չունենք ներդրողով ոգևորված տանք այս կամ այն հնարավոր տարածքը՝ առաջարկելով՝ ինչ ուզում ես ներսում արա»,- նշեց փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
Նախորդող հրապարակում՝
Քարմեջ արված Հին Երևան
«Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան