Իսլամիստական երկու կազմակերպություններ հայտարարել են Ադրբեջանի իշխանություններին դեմ պատերազմ սկսելու մասին
Ադրբեջանում գործող երկու արմատական իսլամիստական կազմակերպություններ՝ «Մեշա գարդաշլար»-ը (Անտառի եղբայրներ) և «Ջեյշուլլահ»-ը (Ալլահի բանակ), հայտարարել են, որ պատրաստվում են Ադրբեջանի իշխանության դեմ ռազմական գործողություններ սկսել:
Ադրբեջանում մի ժամանակ շատ լուրջ ահաբեկչական վտանգ ստեղծած այդ երկու արմատական կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները երեկ սոցցանցերում հայտարարություններ են տարածել:
Ինչպես հայտնում է ադրբեջանական «Jam.az» կայքը, «Անտառի եղբայրներ» կազմակերպության անունից հայտարարություն տարածած անձը նշել է, որ այդ քայլին նրանք կգնան շատ շուտով:
«Ալլահի բանակ» կազմակերպության տարածած հայտարարության մեջ էլ ասվում է, որ շուտով իրենք Ադրբեջանում ջիհադ (սրբազան պատերազմ) են հայտատարարելու:
Կայքը հայտնում է, որ հիմնականում վահաբականների վերահսկողության տակ գտնվող այդ զինված խմբավորումների անդամները կռվել են տարբեր երկրներում: Ներկայում նրանց շարքերից բազմաթիվ անդամներ կռվում են Սիրիայում՝ կառավարական ուժերի դեմ:
Ադրբեջանական «Musavat.com» կայքը նշում է, որ Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովի որդին` Իսրաֆիլ Աբութալիբովը, և Ադրբեջանի սննդի արդյունաբերության նախկին նախարար Սևիլ Զեյնալովայի որդին` Հաջի Այնուրը, որոնք խոշոր բիզնեսներ ունեն, ֆինանսապես աջակցում և սերտ հարաբերությունների մեջ են վահաբականների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա