«The Daily Star». Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված դրոշմանիշ կթողարկվի Լիբանանում
Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Նիկոլա Սեհնաուն հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված դրոշմանիշ կթողարկվի Լիբանանում: Այս մասին տեղեկացնում է «The Daily Star» պարբերականը:
«Լիբանանն ունի շուրջ 200 հազարանոց հայկական մեծ համայնք, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունից գաղթած հայերի ժառանգներն են: Մինչ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության իրողությունը, 2013 թվականի ապրիլին ավելի քան 10 հազար հայեր համախմբվել էին Բեյրութի կենտրոնում` հիշատակելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության 98-րդ տարելիցը: Դրոշմանիշի վրա պատկերված է Բիքվայա քաղաքում տեղադրված հայ նահատակներին նվիրված արձանը: Այն շրջանառության մեջ կդրվի մեկ ամսվա ընթացքում»,-գրում է «The Daily Star»-ը: