ՀՀ մաքսային և հարկային օրենսդրությունը կհամապատասխանեցվի ՄՄ մաքսային օրենսդրությանը
2014 թ. ֆինանսների նախարարության գերակա խնդիրներից է Հայաստանի Հանրապետության մաքսային և հարկային օրենսդրության համապատասխանեցումը Մաքսային միության մաքսային օրենսդրությանը՝ պայմանավորված միությանն անդամակցությամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Նախարարի խոսքերով` առաջիկա տարիներին ՄՄ երկրները և Հայաստանը իրենց ապրանքների որակի չափանիշները համապատասխանեցնելու են ԵՄ չափանիշներին:
Անդրադառնալով մաքսային դրույքաչափերին` նախարարը նշեց` երեք երկիր են, որ մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ եկել են համաձայնության:
«Բնական է, որ եթե Հայաստանը անդամակցելու է ՄՄ-ին, ապա դժվար է ակնկալել, որ կկարողանանք փոխել արդեն իսկ պայմանավորված դրույքաչափերը: Դրա համար աշխատանքներն ավելի շատ ուղղվելու են նրան, որ դրույքաչափերի կիրառման դեպքում մի շարք ապրանքների գծով ստանանք բացառություններ, քանի որ դրանք բխում են մեր տնտեսվարողների շահերից»,- ասաց Դ.Սարգսյանը:
Նա նշեց նաև, որ բանակցային գործընթացը իրականում բավականին բարդ է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում