Եվրապարտատոմսերի պահանջարկը մի քանի անգամ գերազանցել է թողարկման ծավալը. Դավիթ Սարգսյան
Արտարժույթով պետական պարտատոմսերի (եվրապարտատոմսեր) պահանջարկը մի քանի անգամ գերազանցել է թողարկման ծավալը, ինչը ցույց է տալիս, որ ներդրողները հետաքրքրված են հայկական պարտատոմսերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Նրա խոսքերով, եթե թողարկման պահին դրանց համար սահմանվել էր 6.25 տոկոս եկամտաբերություն, ապա եկամտաբերության տոկոսադրույքն այսօր 5,8- 5,85 է։ Նախարարի խոսքերով` հայկական եվրապարտատոմսերը հաջողությամբ շրջանառվում են երկրորդային շուկաներում, իսկ դրանց տոկսադրույքների նվազումը խոսում է այն մասին, որ ներդրողների մոտ վստահություն կա Հայաստանի հադեպ:
«Ներդրողներն այժմ ավելի դրական են գնահատում թողարկողին, ինչը չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսության համար»,- ասաց նախարարը:
Նշվեց նաև, որ ֆինանսների նախարարության մասնագետների աշխատանքը ևս բարձր գնահատականի է արժանացել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից:
Դ.Սարգսյանն ասաց, որ ֆինանսների նախարարությանը հաջողվել է նաև նախորդ տարեվերջին էականորեն նվազեցնել դրամով արտահայտված պետական պարտատոսմսերի տեղաբաշխման տոկոսադրույքները: Միջազգային փորձը վկայում է, որ արտարժույթով և տեղական արժույթով պարտատոմսերի միջև եկամտաբերության տարբերությունը չպետք է լինի էապես մեծ: Եվրապարտատոմսերի թողարկումից հետո, ձեռնարկած մի շարք միջոցառումների արդյունքում, արձանագրվել է պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազում՝ միջինում 4.5 տոկոսային կետով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում