2013թ-ին Հայաստանում մանկական մահացության դեպքերը նվազել են
2013թ-ին Հայաստանում մանկական մահացության դեպքերը նվազել են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` հավելելով, որ սա ամենալավ ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ:
«2013թ-ին մանկական մահացության ցուցանիշը կազմել է 9.9 պրոմիլե, ինչը ԱՊՀ երկրների համեմատ երկու անգամ պակաս է, սակայն երկու անգամ ավելի է, քան ԵՄ երկրներում: Այդուհանդերձ, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են, և մոր և մանկան առողջության պահպանումը լինելու է առողջապահական համակարգի առաջնահերթություններից մեկը»,- ընդգծեց Դ.Դումանյանը:
Ինչ վերաբերում է մայրական մահացության ցուցանիշին, ապա նախարարի գնահատմամբ, այստեղ ևս առաջընթաց է արձանագրվել: Ըստ նրա` մայրական մահացության ցուցանիշը Հայաստանում կազմում է 21.2` յուրաքանչյուր 100 հազար կենդանի ծնվածի հաշվով: ԱՊՀ երկրներում այդ ցուցանիշը կազմում է 29.3: Թեև այս ցուցանիշով Հայաստանում առաջընթաց կա, սակայն, Դ.Դումանյանը նշեց, որ ԵՄ երկրների համեմատ մայրական մահացության դեպքերը դեռևս շատ են:
Անդրադառնալով ծննդօգնության հավաստագրերին, նախարարն ասաց, որ կանոնակարգվել են մարզերից Երևանի ծննդատներ հղիների ուղեգրումները: Արդյունքում, գրեթե 25 տոկոսով կրճատվել է մարզերից մայրաքաղաքում ծննդաբերած հղիների թիվը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա