Նախագահը վերջին հրաժեշտն է տվել անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա են գտնվել անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտի արարողությանը: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Ա. Ղարաբեկյանի հուղարկավորությունը կկայանա Երևանի քաղաքային պանթեոնում:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը մահացել է հունվարի 11-ին ԱՄՆ-ում, 58 տարեկան հասակում: