Էրդողանի՝ Իրանի ԱԳՆ ՄՔՀ կենտրոնում նախատեսված ելույթը չեղյալ է հայտարարվել
«Իրանի ԱԳՆ Միջազգային և քաղաքական հետազոտությունների կենտրոնում (ՄՔՀԿ) նախատեսված Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ելույթը չեղյալ է հայտարարվել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Էրդողանի ելույթն այն պարագայում է չեղյալ հայտարարվել, երբ հրավիրված հյուրերն արդեն տեղավորվել էին Միջազգային և քաղաքական հետազոտությունների կենտրոնի «Ալբորզ» սրահում:
Թուրքիայի վարչապետի ելույթի չեղյալ հայտարարվելը պատճառաբանվում է իրանցի պաշտոնյաների հետ ունեցած բանակացությունների երկար ընթացքից:
Նշենք, որ Հասան Ռոհանիի՝ ԻԻՀ նախագահ ընտրվելուց հետո առաջին անգամ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանն այսօր այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Թուրքիայի վարչապետն Իրան է մեկնել ԱԳ, էներգետիկայի և բնական պաշարների, տնտեսության և մշակույթի և զբոսաշրջության զարգացման նախարարների ուղեկցությամբ:
Այսօր առավոտյան նրան ընդունել է արդեն ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջհանգիրին. Նախատեսվում է, որ Էրդողանը հանդիպում կունենա նաև ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Նախորդող հրապարակում՝
Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները նվազել են 8 միլիարդ դոլարով
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա