Նեթանյահու. Իսրայելը պարտավոր չէ ընդունել ԱՄՆ-ի խաղաղության նախագիծը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պարտավոր չէ համաձայնվել պաղեստինցիների հետ խաղաղության համաձայնության վերաբերյալ ԱՄՆ-ի բոլոր առաջարկների հետ: Հայտնում է The times of Israel կայքը:
«Ամերիկացիներ աշխատում են ամրապնդել իրենց դիրքերը: Իսրայելը պարտավոր չէ ընդունել ԱՄՆ-ի դիրքորոշումը և խաղաղության նախագիծը»,-ասել է Նեթանյահուն` ընդգծելով, որ չի ցանկանում ոչ երկազգ, ոչ էլ Իսրայելի կողքը Իրանի կողմից հովանավորվող պետություն:
«Պաղեստինյան պետությունը պետք է լինի ապառազմականացված, և հետևաբար նրա ինքնիշխանության որոշ խորհրդանիշներ պետք է սահմանափակ լինեն»,-ասել է Իսրայելի վարչապետը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի ամռանը երեք տարի ընդմիջումից հետո ԱՄՆ-ի միջոնրդությամբ վերականգնվել են պաղեստինա-իսրայելական խաղաղ բանակցությունները: Դրանք տևելու են ինը ամիս: