Մշակույթ 10:33 29/01/2014

Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտն ու հուղարկավորությունը՝ այսօր

Այսօր տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտի արարողությունը ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը` նույն օրը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Հիշեցնենք, որ Ա. Ղարաբեկյանը մահացել էր ԱՄՆ-ում հունվարի 10-ին, նրա դին տեղափոխվել է Հայաստան: Դիրիժորի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

Մաեստրոյի հիշատակին...
«Մեզանից հեռացավ ինքնատիպ ու տաղանդաշատ մի արվեստագետ, որի կյանքն ու գործունեությունը հայրենիքին ու հայրենական մշակույթին անմնացորդ նվիրումի փայլուն օրինակ էին: Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955 թ. հուլիսի 4-ին Թեհրանում: Ավարտել է Բոստոնի «New England» երաժշտանոցը, ապա սովորել երաժշտական ֆենոմենոլոգիա Գերմանիայի Մայնց քաղաքի համալսարանում: Դիրիժորական արվեստի գաղտնիքները Ղարաբեկյանը յուրացրել է Ֆրանկո Ֆերարայի ղեկավարությամբ՝ Իտալիայում, այնուհետև, 1979 թ. աշակերտել լեգենդար Սերջիու Չելիբիդախեին՝ Գերմանիայում: Կոմպոզիցիայի և դիրիժորության դասեր է ստացել նաև Մասաչուսեթսի Թենգլվուդ երաժշտական կենտրոնում՝ Յաքոբ Դրաքմենի և Լեոնարդ Բերնսթայնի ղեկավարությամբ:

Ա. Ղարաբեկյանի դիրիժորական գործունեությունը սկսվել է 1983 թվականից, երբ իր իսկ նախաձեռնությամբ հիմնադրել և ղեկավարել է Բոստոնի «ՍինֆոՆովա» կամերային նվագախումբը: Նրա ղեկավարությամբ՝ 1983-1991թթ., նվագախումբը համերգային լայն գործունեություն է ծավալել, ելույթներ ունեցել ամերիկյան հայտնի համերգասրահներում (Նյու-Յորքի «Carnegie Hall», Լոս Անջելեսի «Dorothy Chandler Pavilion», «Boston’s Symphony Hall», «Jordan Hall»)` ամենուրեք արժանանալով մամուլի և քննադատների բարձր գնահատանքին:

Արամ Ղարաբեկյանը ղեկավարել է Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Օպերայի և բալետի թատրոնը: Որպես հրավիրյալ դիրիժոր ելույթներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Մյունխենի «Սինֆոնիետա», Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ, Ուկրաինայի ռադիոյի և հեռուստատեսության, Զագրեբի, Լվովի Շրևեպորտի, Զեջիանգի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ, հյուրախաղերով հանդես եկել Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և նախկին Խորհրդային Միության երկրներում:

Իր եռանդուն ու բազմակողմանի երաժշտակատարողական գործունեության համար Արամ Ղարաբեկյանն արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների. ԱՄՆ-ի կոնգրեսի Հատուկ հռչակագիր, Լյուսիեն Վուլսնի անվան մրցանակ (1988), Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների միության (ASCAP) մրցանակ (1989), Հարվարդի երաժշտական ընկերության «Լավագույն կատարման մրցանակ»: Նրա կատարումները «Բոստոն Գլոբի» կողմից չորս անգամ ճանաչվել են որպես «Տարվա լավագույնը»:

Արվեստագետի կյանքի 12 տարիները կապված էին հայրենիքի երաժշտական կյանքի հետ: 1997 թ. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հրավերով ստանձնելով վերակազմավորված Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարությունը՝ Ղարաբեկյանը կարճ ժամանակաընթացքում նոր շունչ ու ոգի հաղորդեց խմբի գործունեությանը: Ղարաբեկյան-գլխավոր դիրիժորի ջանքերի շնորհիվ կամերային նվագախումբը դարձավ հանրապետության առաջատար երաժշտախմբերից մեկը՝ ծավալելով աննախադեպ եռանդուն համերգային գործունեություն. բազում ելույթներ ու հյուրախաղեր թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, մշտապես նորացվող նվագացանկ՝ դասական կամերային երկերից մինչև 20-րդ դար, արգենտինյան տանգոյից մինչև հայ ավանդական գործիքներով հնչող գործեր, բազմաթիվ ձայնագրություններ ու նկարահանումներ...

Արամ Ղարաբեկյանի ղեկավարության տարիներին նվագախումբը ելույթներ է ունեցել Միացյալ Նահանգներում, Կանադայում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Կիպրոսում, Լիբանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում: Հիշարժան են նվագախմբի տպավորիչ ելույթները Քենթերբերիի (Անգլիա), Հալլեի (Գերմանիա), Դիմիտրիայի (Հունաստան), «Սանկտ Պետերբուրգի պալատներ» (Ռուսաստան) միջազգային փառատոներում: Հայաստանի պետական կամերային նվագախմբին էին վստահված Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային հանդիսությունների բացման համերգը Բեռլինում, ինչպես նաև ելույթը Նիկոսիայում՝ Կիպրոսի նախագահական պալատում: Նվագախմբի ելույթները հեռարձակվել են CNN և Ռուսաստանի «Կուլտուրա» հեռուստաալիքներով:

Դասական երաժշտության համերգներին զուգահեռ՝ Ղարաբեկյանն իր հետ բերեց ելույթների նոր ձևաչափ՝ բացօթյա համերգներ Երևանում (Open Music Fest, 2009) և հեռավոր մարզերում, երաժշտական տարբեր նախագծեր պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ (Գառնի, Զվարթնոց, Շուշի): Գառնիի տաճարի 2004 թ. բացօթյա գալա-համերգի տեսագրությունը 2005 թ. Բուխարեստի ECO-ETNO-FOLK միջազգային կինոփառատոնում արժանացավ հատուկ դիպլոմի:

2007 թ. նվագախմբի նախաձեռնությամբ կազմակերպվել է դասական երաժշտության առաջին Արցախյան փառատոնը, որը 2008 թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, արժանացել է «Լավագույն դասական նախագիծ» մրցանակին:

Արդի երաժշտության զարգացման ու խթանման նպատակով Արամ Ղարաբեկյանն ու ՀՊԿՆ-ն պատվիրել ու կատարել են ժամանակակից կոմպոզիտորների ավելի քան 40 նոր գործ, այդ թվում նաև՝ նվագախմբի համար գրված ստեղծագործություններ հայ ավանդական նվագարանների ներգրավումով՝ դուդուկ, զուռնա, շվի, քամանչա: Հայաստանից մեկնելուց հետո Արամ Ղարաբեկյանը շարունակեց իր երաժշտակատարողական գործունեությունը ամերիկյան մայրցամաքում: Իրեն բնորոշ խանդավառությամբ կրկին ձեռնամուխ եղավ գեղարվեստական տարբեր նախագծերի իրականացմանը՝ ղեկավարեց համերգային տարբեր ծրագրեր, հանդես եկավ հյուրախաղերով (2012-ին՝ Իսրայել, 2013-ին՝ Չինաստան): Ստեղծեց «Բաց երաժշտական հասարակության հիմնադրամը», որի նպատակները բազմազան էին ու հեռահար՝ համերգային, կրթական, գեղարվեստական փոխանակման, փառատոնային և այլն: Հիմնադրամի շրջանակներում Ղարաբեկյանի գլխավորությամբ կազմակերպվեց 2012 թ. սեպտեմբերի 21-ին Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ամերիկյան «Շաթլ: Ինդևոր» տիեզերանավի դիմավորելու հանդիսավոր արարողության գեղարվեստական մասը:

2014 թ. մարտին Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ նախատեսված համերգը Միչիգանի համալսարանում թավջութակահար Սուրեն Բագրատունու մասնակցությամբ և Վաչե Շարաֆյանի երաժշտությամբ պետք է անցներ «Cello Plus Festival»-ի շրջանակներում:

Ղարաբեկյան-դիրիժոր-երաժշտի հավատամքը դասական երաժշտության բարձր գաղափարներին ազնվորեն ծառայելու առաքելությունն էր: Նրա համար երաժշտությունը մասնագիտություն չէր, այլ, իր իսկ խոսքով՝ կենսակերպ, երկրի վրա ի վերուստ տրված մարդկային կյանքի ժամանակահատվածն ապրելու և արարելու միջոց: Դրանով էր նա առանձնանում, դրա մեջ էր տեսնում իր գործի ճշմարիտ ընթացքը:

Նա ապրում էր Ժամանակի ու Տարածության իր օրենքներով, փնտրում իրեն հուզող հարցերի պատասխանները երաժշտական տարբեր դարաշրջանների հեղինակների երկերում: Դիրիժորական ինքնատիպ ձեռագիրն ու ստեղծագործական վառ անհատականությունը, երաժշտական համարձակ մտահղացումները՝ ավանդականի ու նորի համադրումով, համերգային բազում անմոռաց երեկոների հաջողության գրավականն էին: Մաեստրո Ղարաբեկյանի դիրիժորական փայտիկն, ասես, աներևույթ մի ուժի շնորհիվ վերածվում էր կախարդական գավազանի, որի հատու և վճռական բախումներն ի զորու էին ծնունդ տալ երաժշտական ամենատարբեր ու անսովոր ընթերցումների: Նա հավատում էր, որ երաժշտությունը միավորում է մարդկանց, գիտեր արվեստի մոգական ազդեցության ուժը: Դասական երկերի բարձրարվեստ կատարումներից զատ՝ մաեստրոն «ստիպում էր» դահլիճի հանդիսատեսին դառնալ իր՝ «ղարաբեկյանական», երաժշտական թատրոնի անսպասելի մասնակիցը՝ փշրելով բոլոր կաղապարներն ու կարծրատիպերը:

Այդպես էլ հեռացավ՝ անսպասելի, այս դեպքում, ավա՜ղ, կրկին կոտրելով կարծրատիպը...

Դեռ երկար ենք զգալու այս անդառնալի կորստյան ցավն ու Երաժշտի երկրային բացակայությունը: Նա գնաց միանալու մեր մեծերին՝ հայ դիրիժորական արվեստի երկնակամարում թողնելով իր վառ ու պայծառ Աստղի լույսը...
Թող Լույս իջնի շիրիմին...
Պայծառ հիշատակ, մաեստրո Ղարաբեկյան... »:

Կառավարական հանձնաժողով



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}