ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում սահմանը հատած քաղաքացու հարցով
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակը բանակցություններ է վարում Ադրբեջանի իշխանությունների հետ, Ադրբեջանի տարածքում հայտնված Հայաստանի քաղաքացու հետ հանդիպելու համար: Այս մասին «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հայտնել է ԿԽՄԿ Ադրբեջանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան:
Հիշեցնենք, որ Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը երեկ դուրս է եկել տանից և մինչև այժմ նրա գտնվելու վայրի մասին պաշտոնական տեղեկություններ չկան: Նրան վերջին անգամ սահմանագծի մերձակայքում տեսել է նույն գյուղի հովիվներից մեկը: Ոստիկանությունից արդեն հայտնել են, որ Խոջոյանը առողջական խնդիրներ է ունեցել (հոգեկան) և վերջին 2-3 տարիներին հաշվառված է եղել ու գտնվել բժիշկների վերահսկողության տակ: Ադրբեջանը հայտնում է, որ վերոնշյալ քաղաքացին հատել է սահմանը և գտնվում է Ադրբեջանի տարածքում:
Panorama.am-ը կապվեց նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունու հետ` պարզելու, թե արդյո՞ք կապ են հաստատել ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հետ` մանրամասներ ճշտելու ՀՀ քաղաքացու գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին:
Զ. Ամատունին նշեց, որ ԿԽՄԿ-ի երևանյան և Բաքվի գրասենյակները միմյանց հետ կոորդինացված աշխատում են` հաստատելով տեղեկություններն այն մասին, որ ներկայումս բանակցություններ են տարվում Ադրբեջանի իշխանությունների հետ` հանդիպելու սահմանը հատած քաղաքացու հետ:
«Մեր խնդիրն է, մեր մանդատի շրջանակներում, հնարավորինս արագ հանդիպում ունենալ ՀՀ քաղաքացու հետ»,-հավելեց նա:
Հարցին, թե` Ադրբեջանի ՊՆ պաշտոնական վերջին հաղորդագրությունում նշվում էր, որ նշյալ քաղաքացին վիրավոր է, արդյո՞ք ԿԽՄԿ-ում տեղեկատվություն ունեն քաղաքացու առողջական վիճակի մասին, Զ. Ամատունին ասաց, քանի դեռ քաղաքացու հետ չեն հանդիպել, դեռևս պարզ չէ, թե ինչ խնդիրների մասին է խոսքը:
Կարելի՞ է ենթադրել, որ առաջիկայում այդ քաղաքացու հետ հանդիպելուց հետո, ԿԽՄԿ տեղեկատվություն կհաղորդի նաև վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ.Զ. Ամատունին նշեց, թե` ամեն ինչ կախված է Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններից:
Նախորդիվ`
Ոստիկանությունը հայտնում է անհետ կորածի, ադրբեջանցիները` վերջինիս սահմանը հատելու մասին
Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է սրբագրում կատարել
Ձեռքին եղել է դույլ, գնացել է խաղող հավաքելու. Գյուղապետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան