Տարածաշրջան 15:35 29/01/2014

Ադրբեջանում ստիպված են հաշտվել աճող ծայրահեղ արմատականության փաստի հետ

 Հունվարի 28-ին ադրբեջանական լրատվական ռեսուրսներում տեղեկություն տարածվեց առ այն, որ Կովկասի մուսուլմանների վարչությունը հրապարակել է ֆեթվա (իսլամում որևէ հարցի մասին որոշում) որոշ ադրբեջանցիների կողմից այլ երկրներում ռազմական գործողություններին մասնակցելու վերաբերյալ: Այդ մասին պարզաբանում ստանալու համար «Panorama.am»-ի թղթակիցը դիմեց արաբագետ Սարգիս Գրիգորյանին:

Ըստ արաբագետի` Կովկասի մուսուլմանների վարչության կողմից ընդունված ֆեթվան հօդս է ցնդեցնում ադրբեջանական իշխանությունների և հոգևորական վերնախավի, հատկապես Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից տարիներ շարունակ բարձրաձայնվող ադրբեջանական աշխարհիկ հասարակության մասին խոսակցությունները:

«Այլ երկրներում տեղի ունեցող ռազմական գործողություններին ադրբեջանցիների մասնակցելու վերաբերյալ կամ ադրբեջանական հասարակությանը «ջիհադ» կամ «շահիդ» տերմինների պարզաբանմանը միտված վերոհիշյալ ֆեթվան ահազանգ է իրենից հիշեցնում, որ ամեն ինչ այնքան էլ նորմալ չէ ադրբեջանական հասարակությունում»,-շեշտեց Գրիգորյանը` հավելելով, որ ֆեթվայում հնչեցված այն միտքը, որ «Մենք պետք է հիշենք մեր շահիդներին, որոնք զոհվեցին 1990թ-ի հունվարի 20-ին ու ղարաբաղյան պատերազմում: Շահիդների հիմնական նպատակը անձնազոհությունն է այն ագրեսիայի դեմ պայքարում, որն ուղղված է հայրենիքի և հավատքի դեմ», փորձ է վտանգավոր արագությամբ տարածվող ադրբեջանական ջիհադական ներուժն ուղղորդել այլ երկրների դեմ»,-մեկնաբանեց նա:

Սարգիս Գրիգորյանի կարծիքով, ԿՄՎ-ի կողմից ընդունված ֆեթվան պայմանավորված է 2012-2013թթ-ից Սիրիայում կռվող ադրբեջանցի իսլամականների թվաքանակի աննախադեպ աճով, որի հետևանքը եղավ 2014թ-ի սկզբից 10-ից ավել ադրբեջանցի իսլամականների սպանությունը: Ինչպես ալիևյան վարչախումբը, այնպես էլ ԿՄՎ-ն և նրա առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն շատ լավ տեղեկացված են դեպի Սիրիա շարժվող ադրբեջանցիների զանգվածային արտահոսքի մասին, սակայն տարվա սկզբից ադրբեջանցի ջիհադականների սպանությունների ավելացող թիվը ստիպեց խոսել ադրբեջանական իշխանություններին և, դրանով է պայմանավորված նաև, ԿՄՎ-ի կողմից հավանաբար «հրահանգված» ֆեթվայի ընդունումը:

Արաբագետը նշեց, որ ԿՄՎ առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի կարծիքով` ադրբեջանցիներից շատերը Սիրիա են գնում գումար վաստակելու համար: Փաշազադեի ասածի մեջ, այնուամենայնիվ, ճշմարտություն կա:

Դեպի Սիրիա ադրբեջանցի ջիհադականների ճանապարհորդությունը բավական էժան է նստում, իսկ որոշ տվյալների համաձայն` Թուրքիայում և Սիրիայում ռազմական պատրաստություն անցած փորձառու ադրբեջանցիները, որոնք հիմնականում ընդդիմադիր իսլամական խմբավորումների կազմում մասնակցում են ռազմական գործողություններին, ստանում են ամսեկան 5000 դոլար, որը բավական զգալի գումար է չքավորության մեջ ապրող սովորական ադրբեջանական ընտանիքի համար:

Սակայն սիրիական հակամարտության մեջ ներգրավված են ոչ միայն կարիքավոր ադրբեջանցիներ: Վերջին օրերին զոհված ադրբեջանցիների օրինակը (վերջին սպանվածներից 18-ամյա Նիջաթ Նասիզադէն Կիպրոսի համալսարաններից մեկի ուսանող էր և ապահով ընտանիքից էր, Ռահման Շիխալիեվը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր Սումգայիթից, 14-ամյա Նաջաֆ Կարիմովը Նախիջևանից էր, ում հայրը երեք խանութների տեր էր) հուշում է, որ Սիրիան գրավում է նաև նյութապես ապահովված ադրբեջանցիներին:

«Սակայն պետք է փաստել,-ասաց արաբագետը,-որ Սիրիայում կռվող ադրբեջանցի ջիհադականների որոշ մասը խորապես հավատացյալ անձնավորություններ են, հիմնականում երիտասարդներ, կան նաև որոշ արկածախնդիրներ, ում համար հետաքրքիր է գնալ ու ինքնադրսևորվել անհավատների դեմ տարվող ջիհադական պայքարում»:

Ինչևէ` նրա խոսքով, ադրբեջանական իշխանությունների վերաբերմունքն ադեկվատ չէ ադրբեջանցի իսլամականների և Ադրբեջանում տիրող իրողության նկատմամբ:

«Բացի նրանից, որ ալիևյան վարչախումբը աչք է փակում երկրից դեպի ջիհադական այլ ճակատներ շարժվող ադրբեջանցի իսլամականների տեղաշարժերի վրա և ոչինչ չի նախաձեռնում դրանք կանխելու համար, Սիրիան անցած շատ ջիհադականներ վերադառնում են Ադրբեջան, չհանդիպելով որևիցե խոչընդոտի (մասնավորապես Սիրիայում կռված ջիհադական Անար Մահմաուդովը նշում է, որ երբ նա վերադարձավ Ադրբեջան, իրավապահ մարմինները միայն հարցաքննել են իրեն, և այլևս ոչինչ): Եթե ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից որոշակի գործողություններ կատարվում են Ադրբեջանում գտնվող ջիհադականների նկատմամբ, ապա դրանք մերթընդմերթ են տեղի ունենում` այդ գործողությունները ծառայեցնելով այլ նպատակների, մոլորության մեջ պահելուն միջազգային հանրությանը: Ադրբեջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ` դա աճող ծայրահեղ արմատական տրամադրություններն են ու ինչպես Ադրբեջանում, այնպես էլ աշխարհի ամեն անկյունում ջիհադական պայքարի պատրաստ ադրբեջանցին: Սա արդեն իրողություն է, որի մասին ստիպված են խոսել Ադրբեջանում»,- եզրափակեց Ս. Գրիգորյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}