Հայաստանը կներկայացվի «Satte» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում
Հունվարի 29-31-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կներկայացնի Հայաստանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու-Դելիում կայանալիք «Satte» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, այն Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են շուրջ 50 երկրների 600 զբոսաշրջային կազմակերպություններ և 7500 առևտրային գործակալներ:
Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ:
Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի ներկայացվածությունը հնդկական շուկայում, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել և նպաստել ներգնա զբոսաշրջության աճին:
ՀԱՄՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հնդկաստանի զբոսաշրջության կազմակերպության ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմանի զբոսաշրջային շփումները որակապես նոր մակարդակի բարձրացման հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները