ՎՏԲ-ի բանկոմատները գտնելու համար հաճախորդները կարող են օգտվել բջջային նոր հավելվածից
ՎՏԲ խումբը «ՄուլտիԿարտա» պրոցեսինգային ընկերության հետ համատեղ հայտարարում է Windows Phone համակարգով աշխատող սարքերի համար բանկոմատների բջջային գեոլոկացիայի ծառայության ներդրման մասին: «ՎՏԲ բանկոմատներ» հավելվածը, որի միջոցով կարելի է ստանալ տեղեկություն մոտակա բանկոմատների գտնվելու վայրի մասին, տարածվում է ՎՏԲ խմբի Միասնական բանկոմատային ցանցի վրա: Դա նշանակում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են անվճար ներբեռնել հավելվածը Windows Phone խանութից և գտնել ՎՏԲ Խմբի իրենց անհրաժեշտ բանկոմատը ԱՊՀ երկրներում ու Վրաստանում: Նախկինում նմանատիպ ծառայություն առաջարկվում էր միայն Android և iOS համակարգերից օգտվողներին, և մինչ օրս ծառայությունից օգտվել է ավելի քան 71 000 մարդ:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, հաշվի առնելով վերջին թարմացումները` հաճախորդներին հասանելի է ՎՏԲ խմբի ավելի քան 10 հազ. բանկոմատների գտնվելու վայրի մասին տեղեկատվություն:
Ծառայությունը թույլ է տալիս բջջային հեռախոսի կամ սմարթֆոնի միջոցով առցանց գտնել մոտակա աշխատող բանկոմատը, ստանալ տեղեկություն դրա աշխատանքային ժամերի և հասանելի ծառայությունների մասին, ինչպես նաև իմանալ` ինչպես հետիոտն կամ ավտոմեքենայով հասնել դրան:
Նոր հավելվածից օգտվելու համար պետք է հեռախոսի «Խանութ» հավելվածի փնտրելու համար նախատեսված պատուհանում հավաքել «ՎՏԲ» բառը և, ընտրելով «ՎՏԲ-բանկոմատներ» հավելվածը, ներբեռնել այն կամ միանգամից այդ անել հետևյալ հղումով :
2011թ. հունիսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը իր VISA Gold, VISA Business և VISA Platinum քարտապաններին ընձեռում է բացառիկ հնարավորություն ստանալու կանխիկ միջոցներ ԱՊՀ երկրներում (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան) և Վրաստանում գործող ՎՏԲ խմբի դուստր ընկերությունների բանկոմատների միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող սակագբերով:
Բացի այդ, Միասնական բանկոմատային ցանցի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը արտերկրում աշխատող և հանգստացող հաճախորդներին տրամադրում է ՎՏԲ-Աշխարհ փաթեթային առաջարկը , որը ներառում է Visa Classic դեբետային քարտ` 0% կանխիկացում ԱՊՀ երկրներում և Վրաստանում ՎՏԲ խմբի անդամ բանկերի բանկոմատներում, VTB-Transfer անվճար քարտ, որի միջոցով դրամական փոխանցումը կարելի է ակնթարթորեն մուտքագրել քարտին, ինչպես նաև ԱՊՀ երկրներ ճանապարհորդելու ընթացքում բժշկական և ուղեբեռի ապահովագրություն, sms-բանկինգ ծառայություն, որը թույլ է տալիս sms-հաղորդագրությունների միջոցով իրականացնել քարտով կատարվող գործարքների շուրջօրյա վերահսկողություն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում