ANCA. Ադրբեջանի կողմից Գալստյանի սպանությունն ընդգծում է ԱՄՆ ռազմական օգնության կասեցման հրատապությունը
Ադրբեջանի դիպուկահարի կողմից հայ զինծառայող Կարեն Գալստյանի սպանությունից հետո Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կրկին կոչ է արել կասեցնել Բաքվին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնությունը: Այս մասին նշված է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:
«Ադրբեջանի կողմից ԼՂ սահմանին հայ զինծառայողի սպանությունն ընդգծում է Կոնգրեսի՝ ԱՄՆ ռազմական օգնության կասեցման հրատապությունը, քանի դեռ Բաքուն չի դադարեցրել հարձակումները, ամբողջովին չի հրաժարվել բռնությունից և ի կատար ածել տարածաշրջանային հակամարտության խաղաղ կարգավորումը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ամերիկահայերին նույն պահանջով խնդրագիր-դիմումագրեր հղել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի իրենց կոնգրեսականներին, ովքեր պատասխանատու են 2015 ֆինանսական տարվա նախագծի կազման համար` կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը:
Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին