Սոչի կմեկնեն նախագահը, Ծառուկյանն ու Յուրի Վարդանյանը
Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ներկա կլինի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:
«Առավոտ»-ի տեղեկություններով, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից ձմեռային օլիմպիական մայրաքաղաք մեկնելու են երեք հոգի՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և ֆեդերացիաների հետ կապերի բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը:
«Վերջինը մեկնում է վաղը, իսկ Գագիկ Ծառուկյանն ու Հրաչյա Ռոստոմյանը՝ ավելի ուշ, ՀՀ նախագահի հետ: Մեր տեղեկություններով, կառավարության պաշտոնական պատվիրակության կազմում է նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը»,-գրել է թերթը: