Աշոտյանը Վրաստանում կհանդիպի հայ ուսուցիչների հետ
Վրաստանի կրթության և գիտության նախարարի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ից փետրվարի 1-ը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պատվիրակության կազմում են` ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Ա. Բաղդասարյանը, ՀՀ ԿԳՆ Սփյուռքի բաժնի պետ Ն. Վարդանյանը և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալասարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանը: Նախատեսված է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը Վրաստանի ԿԳ նախարար Թամար Սանիկիձեի հետ, որի ընթացքում կքննարկվեն հայ-վրացական գիտակրթական համագործակցության ընդլայնման, Վրաստանում հայ համայնքի կրթական խնդիրներին վերաբերող հարցեր:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կայցելի Իվան Ջավախաշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարան, ինչպես նաև Իլյայի պետական և Վրաստանի տեխնիկական համալսարաններ, որտեղ հանդիպումներ կունենա բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև հայ և վրացի ուսանողների հետ, հանդես կգա դասախոսությամբ:
Այցի շրջանակներում ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Ուսուցիչների վերապատրաստման Ազգային կենտրոնում հանդիպում կունենա հայ ուսուցիչների հետ: Այցի ընթացքում կստորագրվի համագործակցության համաձայնագիր` Իլյայի պետական համալսարանի և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա