«Bloomberg». Թուրքիայի տնտեսությունը և Էրդողանի խայտառակությունը
«Bloomberg» պարբերականը տպագրել է «Թուրքիայի տնտեսությունը և Էրդողանի խայտառակությունը» խորագրով հոդված:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Ողբերգություն»-ը այն բառն է, որը պետք է օգտագործել անցյալ գիշեր Թուրքիայում կատարվածի հետ: Երկրի Կենտրոնական բանկը կրկնապատկել է ամենշաբաթյա հետգնման տոկոսադրույքը՝ 4.5%- ից բարձրացնելով 10% -ի, մեկ գիշերվա մեջ նաև բարձրացրել է վարկավորման տոկոսադրույքը 7.75%-ից այն դարձնելով 12%: Այդպես վարվելով, բանկը վերջանականապես ոտնահարել է վարչապետ Էրդողանի խոստումները դրամավարկային քաղաքականության հարցում:
Էրդողանն ավելի վաղ դեմ էր արտահայտվել Կենտրոնական բանկի այն որոշմանը, որի համաձայն պետք է բարձրացնել տոկոսադրույքները և որ բանկը պետք է պատասխանատվություն կրի երկրին տված ցանկացած վնասի համար:
Էրդողանի այն թշնամական հայտարարությունը, թե համաշխարհային դավադրության կա՝ ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, կանխել է դրամավարկային քաղաքականության էական գործիքն օգտագործել: Այնպես որ, նա նույնպես պատասխանատու է այս հապաղման համար:
Թուրքիան միշտ էլ խոցելի է եղել այն պահին, երբ զարգացած տնտեսություն ունեցող երկրների կենտրոնական բանկերը, մասնավորապես, ԱՄ -ի Դաշնային պահուստային համակարգը, սկսել է ակտիվների գնումները: Այսպես կոչված «տաք փողերը» հեղեղվել են Թուրքիա՝ ֆինանսական ճգնաժամի ժամանակ՝ փնտրելու ավելի բարձր արտադրանք: Թուրքիայի ընթացիկ հաշվի դեֆիցիտը համախառն ներքին արդյունքում կազմում է 7 տոկոս. 80% - ը ֆինանսավորում է կարճաժամկետ վարկերը:
Էրդողանը ստիպված կլինի թուրքական տնտեսության մեջ վերականգնել հավատն տնտեսվարության հարցում: Դա նշանակում է՝ դադարեցնել Էրդողանի քաղաքական հակառակորդների գործարքների հետ կապված հետապնդումները, դրամավարկային քաղաքականության անցկացման հարցում դադարեցնել քաղաքական միջամտությունը և հանուն տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումների՝ վերականգնել ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում